ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խաղացողներ Յուրի Լոդիգինի և Ալեքսանդր Անյուկովի միջև հանդերձարանում ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Զենիթի» մամուլի ծառայությանը։
«Անյուկովը երկար ժամանակ դոպինգ հսկողություն է անցնում և թիմի հետ միասին չի եղել հանդերձարանում։ Նա գործընկերներին միացել է միայն օդանանավակայանում։ Նրա և Լոդիգինի միջև ջերմ ընկերական հարաբերություններ են, ինչը խոսում է նման միջադեպի անհնարինության մասին»,– հայտարերել են մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 27–ին «ՆՏՎ Պլյուսի» մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը հաղորդել է, որ ֆուտոբլիստները «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 10–րդ տուրի արտագնա խաղից հետո ծեծկռտուք են կազմակերպել հանդերձարանում, որը սկսվել է թքելուց, հաղորդում է Lenta.ru–ն։
«Սպարտակ»– «Զենիթ» խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 26–ին Մոսկվայում և ավարտվել 2։2 հաշվով։-0-