ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող WTA կարգի մրցաշարի եզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակիչ փուլում 20-ամյա Գասպարյանը 6:3, 5:7, 6:3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել մրցաշարում 2-րդ համարով հայտավորված իտալուհի Կարին Կնապի նկատմամբ:
Որոշիչ պայքարում Գասպարյանը կմրցի ռումինացի Պատրիսիա-Մարիա Տիգի հետ:
Հաղթելով չինացի Յան Չժաոսյուանին և Չժու Լինին՝ Գասպարյանը Ալեքսանդրա Պանովայի հետ դուրս է եկել նաև զույգերով պայքարի եզրափակիչ փուլ:
Նրանք կմրցեն Վիտալիա Դյաչենկոյի և Օլգա Սավչուկի հետ:-0-