Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել բասկետբոլի ԵԱ–ում
27.07.2015,
17:37
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներում, ասվում է FIBA բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներում, ասվում է FIBA բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կայքում։
Եվրոպայի բասկետբոլի երիտասարդական առաջնությունն անցկացվել է Անդորրայում հուլիսի 20-25-ը։
Հայկական հավաքականը խմբային փուլում առանց որևէ պարտության անցել է կիսաեզրափակիչ և միայն եզրափակչում 39:76 հաշվով զիջել են Իսլանդիայի փորձառու հավաքականին` արժանանալով արծաթե մեդալի։
Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանն ընդգրկվել է Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացել հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից: -0-