ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարգարիտա Գասպարյանը, ով որակավորման փուլի միջոցով Ուիմբլդոնի հիմնական մրցաշար անցած միակ ռուսաստանցին է, առաջին հանդիպման ժամանակ ուժերը կչափի Ուիմբլդոնի հնգակի հաղթող և առաջին համարի տակ հանդես եկող Սերենա Ուիլյամսի հետ։
Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ կայացած վիճակահանության ընթացքում։
Մեծ Սաղավարտի երրորդ մրցաշարի առաջին փուլում Մարիա Շարապովան ուժերը կչափի բրիտանուհի Յոհաննա Կոնտայի հետ։
8–րդ համարի ներքո հանդես եկող Եկատերինա Մակարովան ուժերը կչափի ԱՄՆ–ն ներկայացնող Սաշա Վիկերի հետ։
Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանի մյուս զույգերն են`
Վիտալիա Դյաչենկո (Ռուսաստան) – Աննա–Լենա Ֆրիդզամ (Գերմանիա),
Եվգենիա Ռոդինա (Ռուսաստան) – Լորա Ռոբսոն (Անգլիա),
Պետրա Կվիտովա (Չեխիա, 2, մրցաշարի գործող հաղթող) – Կիկի Բերտենս, (Նիդեռլանդներ)
Սիմոնա Հալեպ (Ռումինիա, 3) – յանա Չեպելովա (Սլովակիա),
Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան, 26) – Լաուրա Զիգեմունդ (Գերմանիա),
Ելենա Վեսնինա (Ռուսաստան) – Ելենա Յանկովիչ (Սերբիա, 28),
Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան) – Մոնա Բարտել (Գերմանիա),
Ելիզավետա Կուլիչկովա (Ռուսաստան) – Յանինա Վիկմայեր (Բելգիա),
Դարիա Գավրիլովա (Ռուսաստան) – Իրինա–Կամելիա Բեգու (Ռումինիա, 29)։
Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի կմեկնարկի հունիսի 29–ին և կավարտվի հուլիսի 12–ին։–0–