ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կաշխատի Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում։ Այս մասին գրված է ակումբի` Twitter–ի պաշտոնական էջում։
Բերեզովսկու (որպես խաղացող) պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը։ Դինամոյականների կազմում նա հանդես է գալիս 2012 թվականից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Անցած սեզոնի ընթացքում 40-ամյա դարպասապահը պաշտպանում էր «Դինամոյի» դարպասները 9 խաղերում, որոնց ժամանակ բաց է թողել 10 գնդակ։ Բացի այդ, Բերեզովսկին առաջվա պես պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասները. վերջինը եղել է Եվրո 2016–ի ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականի դեմ (2:3) խաղը։-0-