ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը, որն անցկացվելու է Եվրոպա 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում, աննախադեպ է լինելու, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Խաղը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20։00–ին։ Հանդիպումը կանցկացվի Երևանի Հանրապետական մարզադաշտում։
«Բոլոր տոմսերն արդեն վաճառված են»,– ասաց գործակալության զրուցակիցը։
Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով վերջին տեղն է կիսում սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով շատ, քան սերբերը։
Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։-0-