Համահայկական վեցերորդ ամառային խաղերի ջահը հասավ Հայաստանի սահմանին. կազմկոմիտե

08.06.2015, 20:10
Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ, հայտնում է խաղերի կազմկոմիտեն։
Համահայկական վեցերորդ ամառային խաղերի ջահը հասավ Հայաստանի սահմանին. կազմկոմիտե

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ, հայտնում է խաղերի կազմկոմիտեն։

Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը:

«Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա»,- ասում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Լևոն Պողոսյանը, ընդունելով ջահը,  ասաց, որ ջահակիրը պետք է լինի հայրենասեր ու առույգ

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ին: Մրցումներ անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում: Խաղերի մասնակիցները պարգևների համար կպայքարեն 17 մարզաձևերում (յոթով ավելի, քան նարոդ խաղերում), այդ թվում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոյելբոլ, ֆութզալ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, թեթև աթլետիկա։

Մրցումներ անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում:

Մայիսի սկզբի տվյալներով, խաղերի մասնակցության հայտեր են տվել ավելի քան 2.6 հազար սիրողական մարզիկներ Հայաստանից և Սփյուռքից։ 

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրի 64 քաղաքից ժամանած մարզիկներ, իսկ 2007թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել աշխարհի 27 երկրի 94 քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Համահայկական առաջին ձմեռային խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թվականի փետրվարի 24–ից մինչև մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են մոտ 400 մարզիկներ աշխարհի 11 երկրների 22 քաղաքներից։ Խաղարկվել են մեդալների 13 կոմպլեկտներ դահուկային մարզաձևում, լեռնադահուկներում, սնոուբորդում և հոկեյի Գավաթ։ -0-