Ֆիգուն հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ–ի ղեկավարի ընտրություններից
21.05.2015,
20:50
Իսպանական «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններից, հայտնում է Ասոշիեյթեդ Պրեսը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանական «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններից, հայտնում է Ասոշիեյթեդ Պրեսը։
ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունները կանցկացվեն մայիսի 29–ին Ցյուրիխում։
Ավելի վաղ իր թեկնածությունը հանել էր Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրաագը, ով որոշում է ընդունել սատարել մեկ այլ թեկնածուի` Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնին։
Այդպիսով, Ալ Հուսեյնը մնում է ՖԻՖԱ–ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-