ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել է Երևան, հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ:
Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:–0–