ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ութ հայ կին շախմատիստներ մասնակցում են երկուշաբթի Վրաստանում մեկնարկած Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը։
Հայաստանն առաջնությունում ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ–ի վարպետներ Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։
Առաջնությունն անցկացվում է 11 տուրով շվեյցարական համակարգով մայիսի 18-31–ը Բաթումիից ոչ հեռու Չակվի առողջարանային ավանում։ Մրցաշարին մասնակցում է 98 շախմատիստ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար եվրո։ -0-