Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել
28.04.2015,
16:29
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել` երեքշաբթի Ծաղկաձորում անցկացվող առաջնության վերջին փուլում պարտության մատնելով Եգիպտոսի հավաքականին։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել` երեքշաբթի Ծաղկաձորում անցկացվող առաջնության վերջին փուլում պարտության մատնելով Եգիպտոսի հավաքականին։
Չնայած առաջնության սկզբում ցուցադրած անհավասար խաղին, հայ շախմատիստներին հաջողվեց ընդգրկվել առաջատարների եռյակում։
Աշխարհի առաջնության չեմպիոն ճանաչվեց Չինաստանի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի հավաքականը։
Առաջնությունը մեկնարկել էր ապրիլի 19-ին և ավարտվեց 28–ին։ Առաջնությանը մասնակցում էր 10 հավաքական։–0–