424.48
4.33
402.39
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականները ոչ–ոքի են խաղացել ԱԱ երկրորդ տուրում Չինաստանում

18:52
20 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականները ոչ–ոքի են խաղացել Աշխարհի առաջնության թիմային առաջնության երկրորդ տուրում Չինաստանում։

Ոչ–ոքի են ավարտվել նաև Հնդկաստան–Չինաստան և Լեհաստան–ԱՄՆ հանդիպումները, ուկրաինական թիմը հաղթել է Ղազախստանի հավաքականին` 3,5 - 0,5, իսկ վրացուհիները պարտության են մատնել Եգիպտոսի շախմատիստուհիներն 4։0 հաշվով։

Մրցաշարի երկու տուրերից հետո առաջատար են ԱՄՆ–ի, Վրաստանի, Չինաստանի և Լեհաստանի հավաքականները, որոնք հավաքել են 3–ական միավոր, 5-7–րդ տեղերը կիսում են Ղազախստանը, Ռուսաստանը և Ուկրաինան` 2–ական միավորով, 8-9–րդ տեղերում մեկական միավորով տեղավորվել են Հնդկաստանն ու Հայաստանը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը զրոյական արդյունքով։

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Եգիպտոսի թիմի հետ։ Մյուս զույգերն են` Վրաստան–Լեհաստան, Չինաստան–Ռուսաստան, ԱՄՆ–Ղազախստան, Ուկրաինա–Հնդկաստան։

Կանանց շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է ապրիլի 18-29–ը Չենդուում շրջանային համակարգով։ Թիմերի կազմերում չորս հիմնական խաղացողներ են և մեկ պահեստային։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ