Շվայնշտայգերն ու Ռիբերին բաց կթողնեն Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Պորտու» ակումբի հետ կայանալիք առաջին հանդիպումը
13.04.2015,
16:02
Մյունխենի «Բավարիա» ակումբի կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը և Ֆրանկ Ռիբերին չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Պորտու» ակումբի հետ կայանալիք առաջին քառորդ եզրափակչին, հաղորդվում է գերմանական թիմի Twitter–յան էջում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մյունխենի «Բավարիա» ակումբի կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը և Ֆրանկ Ռիբերին չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Պորտու» ակումբի հետ կայանալիք առաջին քառորդ եզրափակչին, հաղորդվում է գերմանական թիմի Twitter–յան էջում։
Շվայնշտայգերը, ով ամբողջությամբ չի վերականգնվել կոճի վնասվածքից հետո, վարակվել է վիրուսային ինֆեկցիայով։ Ռիբերին չի մասնակցի «Պորտուի» հետ հանդիպմանը սրունքաթաթի վնասվածքի պատճառով։
«Բավարիա» ակումբը արտագնա խաղում չորեքշաբթի ուժերը կչափի «Պորտու» ակումբի հետ, հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22։45–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–