Ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը հրաժարվել է Երևան ժամանել Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով

26.03.2015, 20:19
Չեխիայի, Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» հավաքականների նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը չի ժամանի Երևան լեգենդար Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված խաղին` Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է խաղի կազմկոմիտեի ներկայացուցիչ Վիտալի Պրիխոդչենկոն։
Ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը հրաժարվել է Երևան ժամանել Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիայի, Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» հավաքականների նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը չի ժամանի Երևան լեգենդար Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված խաղին` Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է խաղի կազմկոմիտեի ներկայացուցիչ Վիտալի Պրիխոդչենկոն։

Բարսելոնա–Դյուսելդորֆ ավիաչվերթն իրականացնող Germanwings գերմանական ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը երեքշաբթի վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում։ Օդանավում եղել է մոտ 150 մարդ։

«Բերգերն այդ ինքնաթիռի տոմս էր գնել, բայց երջանիկ պատահականությամբ փրկվել է, քանի որ ուշացել է օդանավակայանում։ Նա նույնպես մարդ է և նյարդային համակարգ ունի։ Ցանկացած նորմալ մարդ այդ պայմաններում առաջիկա մեկ շաբաթն ինքնաթիռ չէր նստի»,– ասել է Պրիխոդչենկոն։

Աշխարհի և ԽՍՀՄ վետերան աստղերի միջև ընկերական խաղը` նվիրված լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին, տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին։ 

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-