416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ծագումով Սոչիից Ռուսլան Կորյանի համար Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը դյուրին էր

22:12
25 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Ծագումով Սոչիից Ռուսլան Կորյանը, ում կանչել էին Հայաստանի ֆուտբոլի հավաքական ալբանացիների հետ արտագնա խաղին պատրաստվելու համար Եվրո-2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում, հայտնեց լրագրողներին, որ իր համար Հայաստանի հավաքականում խաղալու որոշում ընդունելը դժվար չէր։

Հայաստանի հավաքականը  մարտի 29–ին Էլբասան քաղաքում կխաղա Ալբանիայի հավաքականի հետ։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։

«Իրականում Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը հեշտ տրվեց։ Երբ խաղում էի Ֆուտբոլի ազգային լիգայում (ՌԴ առաջին դիվիզիոն), երեք լեգիոների լիմիտ կար, և այդ պատճառով որոշեցի հեռանամ Ռուսաստանից, որ հայկական հավաքականում խաղալու հնարավորություն ունենամ»,– ասաց Կորյանը։

27–ամյա Ռուսլան Կորյանը տարբեր տարիների «Մորդովիայի» (Սարանսկ) և Ռոստովի ՍԿԱ–ի պաշտպան էր։ 2012 թվականի հուլիսի 3–ից պայմանագիր է ստորագրել Վլադիվոստոկի «Լուչ–Էներգիայի» հետ։ 2015 թվականի փետրվարին համալրել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» շարքերը։

Չորեքշաբթի հայկական թիմի մարզումից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Կորյանին և «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանին փոխանցեց հավաքականի շապիկները «9» և «2» համարներով։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն