ՖԻՖԱ–ի աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:
Աղյուսակի առաջին 10 հորիզոնականում են.
1. Գերմանիա - 1770 միավոր,
2. Արգենտինա – 1577,
3. Կոլումբիա – 1499,
4. Բելգիա – 1471,
5. Հոլանդիա – 1415,
6. Բրազիլիա – 1348,
7. Պորտուգալիա – 1191,
8. Ֆրանսիա – 1180,
9. Ուրուգվայ - 1164
10. Իտալիա – 1146։
Հայկական թիմը նույն նախընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ Խմբի առաջատարն է Դանիայի հավաքականը` յոթ միավորով։ Պորտուգալիայի հավաքականն ունի 6 միավոր, Ալբանիայի հավաքականը` չորս միավոր։
Հայաստանի և Սերբիայի հավաքականները երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։-0-