ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հնարավոր է` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան եռակի ավելացնի (մինչև 210 մլն դոլար) ակումբների վճարը Քաթարում 2022թ.–ին կայանալիք աշխարհի առաջնությանը ֆուտբոլիստների մասնակցության համար, հաղորդում է The Times–ը։
Բրազիլիայում կայացած 2014թ.–ի աշխարհի առաջնության ժամանակ ՖԻՖԱ–ն ակումբներին վճարել է 70 մլն դոլար։ 2014թ.–ի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել է 736 ֆուտբոլիստ։
Երեքշաբթի Դոհայում կայացած 2022թ.–ի աշխարհի առաջնության աշխատանքային խմբի նիստի ժամանակ առաջարկվել է առաջնությունն անցկացնել նոյեմբեր–դեկտեմբերին ամռանը Քաթարում գրանցվող շոգ եղանակի պատճառով։ Չորեքշաբթի ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ ակումբներին չի վճարվի փոխհատուցում աշխարհի առաջնության անցկացման ժամկետների փոփոխության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–