ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Բարտոմեուն դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նոր պայմանագիր կստորագրվի՞ թիմի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հետ։
Ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է այս ամառ, պաշտպանին դեռևս նոր պայմանագիր չի առաջարկվել։
«Մենք պլաններ ենք կազմում հաջորդ տարվա համար։ Կմնա՞ թիմում Դանի Ալվեսը` չգիտեմ, սակայն մենք պետք է հիշենք, որ մեզ վրա տրանսֆերտի արգելք է դրված մինչև 2016թ. հունվարի 1-ը», — Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը` հղում անելով իսպանական Radiogaceta Sports ռադիոկայանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՖԻՖԱ-ն ապրիլի 2-ին հայտարարեց, որ «Բարսելոնային» արգելված է նոր ֆուտբոլիստներ գրանցել երկու տրասֆերտային շրջանների ընթացում։ Անցյալ տարի ընթացած հետաքննությունը պարզել էր, որ ակումբը և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խախտումներ են կատարել միջազգային տրանսֆերտների և անչափահասների իրավական գրանցման ժամանակ։ «Բարսելոնան» բողոքարկել էր ՖԻՖԱ-ի որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։ Ավելի ուշ CAS-ը մերժել էր բողոքարկումը։--0--