Հայ գեղասահորդուհին յոթերորդ տեղն է զբաղեցրել Երիտասարդական օլիմպիական փառատոնում

29.01.2015, 18:42
Հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը յոթերորդ տեղն է զբաղեցրել Երիտասարդական օլիմպիական փառատոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից` հղում անելով Հայաստանի ԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանին։
Հայ գեղասահորդուհին յոթերորդ տեղն է զբաղեցրել Երիտասարդական օլիմպիական փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը յոթերորդ տեղն է զբաղեցրել Երիտասարդական օլիմպիական փառատոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից` հղում անելով Հայաստանի ԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանին։

Ռոստոմյանը կարծում է, որ 14-ամյա գեղասահորդուհին մեծ ներուժ ունի։

«Լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Անաստասիա Ռոստոմյանը կարող է արժանիորեն ներկայացնել Հայաստանը առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն 2018թ.-ին Կորեայում», - ասվում է հաղորդագրությունում։

Ձմեռային եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնն անցկացվում է Ավստրիայում և Լիխտեյնշտեյնում։--0--