ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մարզումներ է սկսել ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի պաշտոնական միկրոբլոգը Twitter–ում։
Մխիթարյանն ազդրի վնասվածք էր ստացել Բեռլինի «Գերտայի» հետ խաղում (0:1) դեկտեմբերի 13–ին և դուրս մնացել վեց շաբաթով։ Այս խաղաշրջանում կիսապաշտպանը 12 խաղ է անցկացրել «Բորուսիայի» կազմում բունդեսլիգայում։
Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը 15 միավորով 17 խաղից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-