Մարիա Շարապովան խաղացել է քաղցկեղը հաղթահարած 10–ամյա աղջկա հետ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մարզում է անցկացրել քաղցկեղը հաղթահարած 10–ամյա Սանի Լոգանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թենիսի կանանց ասոցիացիայի պաշտոնական կայքին (WTA)։
Լոգանը սկսել է թենիս խաղալ հինգ տարեկանից և ութ տարեկանից մրցումների է մասնակցել։ Նրա մոտ ախտորոշվել էր «Բերքիթի լիմֆոմա», որը քաղցկեղի հազվադեպ տեսակ է։ Մեմֆիսի բժշկական կենտրոններից մեկի օգնությամբ աղջիկը հաղթահարել է հիվանդությունը և սկսել է կրկին խաղալ։
«Ես մարզվում էի, իսկ երբ շրջվեցի, ապա նրան (Շարապովային) տեսա։ Ես կորցրի խոսելու ունակությունը։ Չգիտեի ինչ անել»,– ասել է Լոգանը։
Մարիան ասել է աղջկան, որ լսել է նրա մասին, որ այդ խաղադաշտում անհավանական աղջիկ է մարզվում, և որ թենիսիտուհին ուզում է խաղալ նրա հետ։ Այնուհետև Մարիան առաջարկել է գրկախառնվել և անցնել մարզման։ -0-