ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ն տուգանել է Խորվաթիայի և Բուլղարիայի ֆուտբոլային ֆեդերացիաներին` Եվրոպա-2016 առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի խաղում երկրպագուների վարքի համար, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Н խմբի հանդիպումը կայացել է հոկտեմբերի 10–ին Սոֆիայում, 1։0 հաշվով հաղթել են խորվաթները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Բուլղարիայի ֆուտբոլային միությունը երկրպագուների կողմից դաշտում հրատեխնիկայի օգտագործման և խաղի կազմակերպման ոչ պատշաճ մակարդակի համար տուգանվել է 95 հազար եվրոյով։
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան դաշտում հրատեխնիկա նետելու համար տուգանվել է 60 հազար եվրոյի չափով։ -0-