421.19
4.88
387.23
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայրապետյանը Շալանդին խորհուրդ է տվել այլևս Հայաստանի հավաքական չկանչել Արտակ Դաշյանին

17:19
18 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ ղեկավար Հայրապետյանը խորհուրդ տվեց հայկական հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդին այլևս թիմ չկանչել մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Արտակ Դաշյանին։

Հայ ֆուտբոլասերները շվեյցարացի մասնագետին քննադատել են հավաքականի խաղացողների ընդլայնված ցուցակում Դաշյանին չներառելու համար` նշելով, որ կիսապաշտպանը հաջող էր հանդես գալիս «Վարդարի» վերջին խաղերում։

«Բնականաբար ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին, բայց իմ կարծիքը, անշուշտ, կարող եմ միշտ հայտնել։ Օրինակ` խորհուրդ եմ տվել մարզչին այլևս Արտակ Դաշյանին չկանչել հայկական թիմ, քանի որ իր որակով և մարտավարական մտածողությամբ նա չի համապատասխանում Հայաստանի հավաքականի մակարդակին»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա, վերջին խաղերում ունեցած անհաջողությունները հիմնականում Դաշյանի պատճառով էին։

«Մենք գոլ բաց թողեցինք Սերբիայի հետ խաղում, երբ նա փոխարինման դուրս եկավ և չփակեց իր խաղացողին։ Իսկ ֆրանսիացիների հետ խաղում նա երեսուն րոպեում ընդամենը մեկ անգամ խլեց գնդակը հակառակորդից։ Ի տարբերություն շատերի, երբ ես ֆուտբոլ եմ նայում, ես նայում եմ ոչ թե գնդակին, այլ խաղացողների գործողություններին»,– նշեց Հայրապետյանը։

Ըստ նրա, այդպիսի ֆուտբոլիստին նա, բնականաբար, թույլ չէր տա հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Հայկական խումբը Եվրո-2016-ի ընտրական փուլի խմբում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Խմբում առաջատար է Դանիայի հավաքականը, որը չորս հանդիպումից հետո վաստակել է յոթ միավոր:Պորտուգալական թիմը երեք հանդիպումից հետո ունի 6 միավոր։ Երեք խաղից հետո չորս միավոր են վաստակել ալբանացիները։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։ -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
21:59
17 Ապրիլի 2023
ԵԱ. ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (67 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում