Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը մասնակցում է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը մասնակցում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 8-ին, որին մասնակցում են նաև Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը:
Միջազգային մրցաշարին, հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սերպինսկովի մարզչական ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են դարպասապահներ Լևոն Ստեփանյանը և Արսեն Գասպարյանը, պաշտպաններ Արգիշտ Խաչատրյանը, Արտյոմ Մանուկյանը, Սամվել Դավթյանը, Սերգեյ Սապեգոն և Արմեն Ղազարյանը, հարձակվողներ Արտյոմ Բազյանը, Ալեքսանդր Օհանյանը, Եգոր Սերպինսկին, Գեորգի Բադալյանը, Գեորգի Բուրդոյանը, Իվան Սարկիսովը, Արթուր Սարգսյանը, Եվգենի Մեխովը և Ռուբեն Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականը նախապես 3-օրյա հավաք էր անցկացրել Բելառուսում, որտեղ «Վիտեբսկ» հոկեյի ակումբի հետ ստուգողական խաղի ժամանակ հայ տղաները հաղթանակ են գրանցել` 4:2 հաշվով:-0-