ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վաշինգտոնի» ռուս հոկեիստներ Ալեքսանդր Օվեչկինը և Եվգենի Կուզնեցովը անվանական մարզաշապիկ են նվիրել հայտնի ամերիկացի դերասան Բրեդ Փիթին, հաղորդվում է Twitter-ում ակումբի պաշտոնական միկրոբլոգում։
Օվեչկինը և Կուզնեցովը Փիթին առաջին համարով շապիկ են հանձնել 50-ամյա դերասանի մասնակցությամբ նոր` «Ցասում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում։
«Ես, Բրեդ Փիթը և Կուզնեցովը», — գրել է Օվեչկինն Instagram-ի իր աքաունթում նկարի մոտ, որտեղ ինքն է` հայտնի դերասանի և ակումբի իր գործընկերոջ հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միջոցառմանը մասնակցում էր «Վաշինգտոնի» ևս մեկ ռուս խաղացող` Դմիտրի Օռլովը։--0—