ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է անհատական ծրագրով մարզումները, հայտնում է ruhrnachrichten.de–ն։
Մխիթարյանը սեպտեմբերի կեսին Գերմանիայի առաջնությունում «Մայնցի» հետ խաղի ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։ «Բորուսիան» այդ խաղում պարտվել էր 0։2 հաշվով։
Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է օգնել թիմակիցներին «Քյոլնի» հետ խաղում, որը կկայանա հոկտեմբերի 18–ին։
Գերմանիայի առաջնության 13–րդ տեղը զբաղեցնող «Բորուսիայի» լազարեթում են նաև պաշտպաններ Օլիվեր Կիրխը և Մարսել Շմելցերը, կիսապաշտպաններ Իլկայ Գյունդողանը, Նուրի Շախինը, Յակուբ Բլաշչիկովսկին և Մարկո Ռոյսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ -0-