ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահները հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կունենան Հայաստան

25.09.2014, 14:24
Միջազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի   նախագահ Պատրիկ Հիկեն հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով կայցելեն Հայաստան, հաղորդում է ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահները հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կունենան  Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի   նախագահ Պատրիկ Հիկեն հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով կայցելեն Հայաստան, հաղորդում է ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցի շրջանակներում նախատեսված են Բախի և Հիկեի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 9-ին ՄՕԿ-ի, ԵՕԿ-ի և ԱՕԿ-ի նախագահները կմասնակցեն հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը նախատեսված է Ծառուկյանի հանդիպումը Բախի և Հիկեի հետ:-0-