414.33
4.75
386.75
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Դանիայի հավաքականի հետ խաղում. Շալանդ

13:47
08 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրո-2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացած Դանիայի հավաքականի հետ առաջին հանդիպման ժամանակ, խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:

Կիրակի Կոպենհագենում կայացած հանդիպումն ավարտվել է Դանիայի հավաքականի հաղթանակով (2:1): Մխիթարյանը դարձել է առաջին գոլի հեղինակը, սակայն նա փոխարինվել է խաղի 71-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը 1:1 էր: Դանիայի հավաքականից գոլի հեղինակներ են դարձել կիսապաշտպաններ Պիեռ-Էմիլ Խյոյբերգն ու Թոմաս Կալենբերգը:

«Այո, Մխիթարյանը վնասվածք է ստացել: Դեռ չգիտեմ, թե որքան լուրջ է այն, դա պետք է ասեն բժիշկները»,- մեջբերում է Շալանդի խոսքերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ Մխիթարյանի՝ դաշտից հեռանալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպաններն իրենց ավելի վստահ զգացին:

«Մեզ համար շատ դժվար է առանց Մխիթարյանի, Օզբիլիսի և Մովսիսյանի», - նշել է Շալանդը:

Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը վնասվածքների պատճառով բաց են թողել ընտրական փուլի առաջին հանդիպումը:

Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն