Հայ ֆուտբոլիստները 2:0 հաշվով պարտվել են լատվիացիների հետ ընկերական հանդիպման ժամանայ

04.09.2014, 13:54
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:0 հաշվով պարտվել է Լատվիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ:
Հայ ֆուտբոլիստները 2:0 հաշվով պարտվել են լատվիացիների հետ ընկերական հանդիպման ժամանայ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:0 հաշվով պարտվել է Լատվիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Հանդիպման 15-րդ և 72-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել Լատվիայի հավաքականի հարձակվող Վալերի Շաբալան: Հայ ֆուտբոլիստները բաց թողեցին դարպասը գրավելու մի քանի 100 տոկոսանոց հնարավորություններ:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016–ի ընտրական փուլին։ Որակավորման մրցաշարի հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 7–ին` դանիացիների հետ արտագնա խաղում։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ -0-