413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Բալոտելիի տեղափոխության ձախողման դեպքում «Լիվերպուլ» ակումբը պայմանագիր կստորագրի Էտո'ոյի հետ. ԶԼՄ

13:41
23 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Միլան» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելին համաձայնվել է աշխատավարձի 50 տոկոսանոց կրճատմանը՝ հանուն «Լիվերպուլ» ակումբի անդամ դառնալու: Ակումբը քննարկում է նաև Սամուել Էտո'ոյի թեկնածությունը, եթե իտալացի ֆուտբոլիստի հետ համագործակցելուն դեմ լինի Բրենդան Ռոջերսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Guardian-ին:

Ուրբաթ բարդ բնավորություն ունեցող 24-ամյա տաղանդավոր ռմբարկուն Անգլիայում անցել է բուժզննման առաջին մասը: Երկրորդ մասը նախատեսված է շաբաթ օրը, և Բալոտելին կարող է երկուշաբթի օրվանից դառնալ «Լիվերպուլ» ակումբի անդամ: Տրանսֆերը գնահատվում է 16 մլն ֆունտ ստեռլինգ:

Պայմանագիրը ստորագրելուց առաջ, ըստ որի՝ Բալոտելին շաբաթական վաստակելու է 80 հազար ֆունտ ստեռլինգ («Միլան» ակումբում նա կրկնակի շատ էր վաստակում), Ռոջերսը ցանկանում է վստահ լինել, որ իտալացու մտադրությունները լուրջ են: «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզչին հարկավոր է ֆուտբոլիստ, որը ցանկանում է զարգանալ, աշխատել՝ հանուն թիմի բարօրության:

Եթե Բալոտելիի հետ զրույցը հիասթափեցնի Ռոջերսին, ապա «Լիվերպուլը» պահուստային տարբերակ ունի: Ակումբի ներկայացուցիչներն ու բժիշկները ուրբաթ մեկնել են Փարիզ՝ Էտո'ոյի հետ անձնական համաձայնագրի մանրամասները քննարկելու և 33-ամյա քամերունցու ֆիզիկական վիճակը գնահատելու համար: «Լիվերպուլում» և Բալոտելին, և Էտո'ոն միաժամանակ հանդես չեն գա, նշում է թերթը:

Բալոտելին 2010-2013 թթ.-ը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթի» ակումբի կազմում՝ հաղթելով Անգլիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն