Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի հավաքականները սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնեն

22.07.2014, 16:48
Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի հավաքականները սեպտեմբերի 3-ին Լատվիայում ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի հավաքականները սեպտեմբերի 3-ին  ընկերական հանդիպում կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի հավաքականները սեպտեմբերի 3-ին Լատվիայում ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:

ՀՖՖ-ն նշում է, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:-0-