Զիմբաբվեն ցանկանում է պայքարել 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար

18.07.2014, 13:13
Զիմբաբվեի Հանրապետությունը մտադիր է դառնալ 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկիր, հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Վալտեր Մզեմբին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Զիմբաբվեն ցանկանում է պայքարել 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Զիմբաբվեի Հանրապետությունը մտադիր է դառնալ 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկիր, հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Վալտեր Մզեմբին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պատմության մեջ աշխարհի առաջին առաջնությունն անցել է Աֆրիկայում 2010 թվականին ՀԱՀ–ում։

«Ես զրուցել եմ ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի հետ 2010 թվականին ՀԱՀ—ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, և նա ասել է ինձ, որ Զիմբաբվեն կարող է ընդունել ԱԱ-2034–ը« եթե մենք մեր երազանքներից չհրաժարվենք,– նշել է Մզեմբին, ում խոսքն է մեջբերում timeslive.co.za–ն։ – Եթե ցանկանում ենք ընդունել ԱԱ-2034–ը, ապա հիմա ամենաճիշտ ժամանակն է սկսել քարոզարշավտ, որի նպատակն է համոզել զբոսաշրջիկներին, որ մեզ մոտ անվտանգ է։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի»։

Զիմբաբվեն, որտեղ ապրում է 13 միլիոն մարդ, աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է։ -0-