ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է ընդունել թույլ չտալ ռուսական և ուկրաինական ակումբներին հանդիպել եվրագավաթների խաղերին` անվտանգության նկատառումներով։
«ՌՖԽ–ն և Ուկրաինայի ֆուտբոլային ֆեդերացիան ստեղծված քաղաքական իրավիճակում մտահոգություն են հայտնել անվտանգության վերաբերյալ այն դեպքում, եթե ուկրաինական և ռուսական ակումբները ստիպված լինեն խաղալ միմյանց հետ ՈՒԵՖԱ–ի մրցումների շրջանակում։ ՈՒԵՖԱ–ի արտակարգ իրավիճակների կոմիտեն որոշում է ընդունել միմյանց հետ չզուգորդել վիճակահանության ժամանակ ռուսական և ուկրաինական ակումբները։ Համապատասխանաբար, հուլիսի 18–ին վիճակահանության ժամանակ քայլեր կարվեն, որ Պետերբուրգի «Զենիթը» և Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» զույգ չկազմեն Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման ռաունդում»,– ասվում է ՈՒԵՖԱ–ի հայտարարությունում։ -0-