Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում 41-րդ հորիզոնականն է զբաղեցրել
17.07.2014,
13:18
ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը կորցրել է 47 հաշվարկային միավոր ու այժմ 635 միավորով զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը կորցրել է 47 հաշվարկային միավոր ու այժմ 635 միավորով զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
2016թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Պորտուգալիա՝ 11-րդ հորիզոնական, Դանիա՝ 26, Սերբիա՝ 31, Ալբանիա՝ 67:
ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Գերմանիա – 1724 միավոր,
2. Արգենտինա – 1606,
3. Նիդեռլանդներ – 1496,
4. Կոլումբիա – 1492,
5. Բելգիա – 1401,
6. Ուրուգվայ – 1330,
7. Բրազիլիա - 1241,
8. Իսպանիա – 1229,
9. Շվեյցարիա - 1216,
10. Ֆրանսիա – 1202: -0-