414.33
4.75
386.75
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկացի բժիշկները պատրաստ են Այուրվեդայի մեթոդներով բուժել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի վնասվածքը

20:00
09 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բժշկության Այուրվեդա ավանդական համակարգը կիրառող հնդկացի բժիշկները պատրաստ են սկսել ֆուտբոլիստ Նեյմարի բուժումը։ Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել Աշխարհի առաջնությունում Կոլումբիայի թիմի հետ խաղի ժամանակ, երեքշաբթի հայտնում է IndiaToday կայքը։

IndiaToday–ի տեղեկացնում է, որ բրազիլացի խաղացողի` Այուրվեդայի հայրենիք Կերալ հնդկական նահանգի ֆուտբոլային ասոցիացիայի երկրպագուները դիմել են տեղական կառավարությանը` խնդրելով վերլուծել, թե ավանդական բժշկությունը կարո՞ղ է արդյոք օգնել Նեյմարին։ Նահանգի գլխավոր նախարար Օօմմեն Չանդին արդեն համապատասխան հարցում է հղել Կերալայի առաջատար այուրվեդական կենտրոնին։

«Մենք արդեն ոչ մեծ զեկույց ենք պատրաստել բուժման արձանագրության մասին` համացանցում Նեյմարի վնասվածքի մասին առկա տվյալների հիման վրա, և կփոխանցենք այն կառավարությանը չորեքշաբթի երեկոյան»,– պատմել է Տրիվանդրումի պետական այուրվեդական քոլեջի տնօրեն Աշոկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հնդկացի բժիշկների խոսքով` Այուրվեդայի մեթոդները չափազանց արդյունավետ են մեջքի վնասվածքները բուժելու համար, և այուրվեդական կենտրոններ դիմած հիվանդների մեծ մասն արդեն ապաքինվում է։

Նեյմարը վնասվածք է ստացել Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում կայացած խաղի 87–րդ րոպեին, երբ նրա մեջքին պատահաբար հարվածել էր Կոլումբիայի հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սունյիգան։ Բրազիլացուն պատգարակով հեռացրեցին դաշտից, այնուհետև տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշեցին գոտկատեղի երրորդ ողի կոտրվածք։ Նախնական կանխատեսմամբ, ֆուտբոլիստի առողջությունը վերականգնելու համար չորսից–վեց շաբաթ կպահանջվի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն