Սուարեսի կծելու պահը չնկատած մրցավարը սպասարկելու է ԱԱ կիսաեզրափակչի Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը
07.07.2014,
13:46
Մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը նշանակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակչի գլխավոր մրցավար, որի շրջանակում ուժերը կչափեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը նշանակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակչի գլխավոր մրցավար, որի շրջանակում ուժերը կչափեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին:
2014 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ Ռոդրիգեսը վարել է Իտալիա-Ուրուգվայ հանդիպումը (0:1), որտեղ նա վիճահարույց կարմիր քարտ ցույց տվեց իտալացի ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոյին, ինչպես նաև չնկատեց, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիին: Բացի այդ, 40-ամյա մրցավարը սպասարկել է Բելգիա-Ալժիր հանդիպումը (2:1):
Բրազիլիա-Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում:-0-