ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը «Լիվերպուլի» հետ համաձայնեցրեց 90 միլիոն եվրոյով ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուրաեսի տեղափոխությունը, Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Cadena Ser-ին։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համաձայնություն է տվել Սուարեսի գնմանը, թեև ֆուտբոլիստը թիմում չի կարող հանդես գալ մինչև հոկտեմբերի վերջ։ Սուարեսը որակազրկվել էր ինը խաղով Ուրուգվայի հավաքականի կազմում և չորս ամսով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից` աշխարհի առաջնության ժամանակ իտալացի Ջորջո Կյելինիին կծելու համար։
Միաժամանակ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հստակեցրել էր, որ Սուարեսը կարող է մասնակցել թիմի մարզումներին` չնայած որակազրկմանը։--0--