ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) բավարար ապացույցներ չունի Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին պատժելու համար, կարծում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Վիլմար Վալդեսը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սուրաեսը կծել էր Իտալիայի պաշտպան Ջորջո Կյելինիին D խմբի խաղի ժամանակ, որն ավարտվել էր ուրուգվայցիների հաղթանակով (1։0)։ Խաղից հետո ՖԻՖԱ–ն սկսել է քննել Ուրուգվայի ֆուտբոլիստի հետ կապված միջադեպը։
«Կարծում ենք, որ ՖԻՖԱ–ն բավարար ապացույցներ չունի Սուարեսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Նրա մեղքը պետք է ապացուցվի, սակայն տեսանյութում ֆուտբոլիստի կողմից արված խախտում չկա»,– ասել է Վալդեսը։
Առաջնության 1/8 փուլում Ուրուգվայի հակառակորդը Կոլումբիայի հավաքականն է լինելու։-0-