Հայաստանի շախմատի հավաքականն առաջիկա օլիմպիադային միայն հաղթանակի է տրամադրված

24.06.2014, 10:18
Հայաստանի շախմատի հավաքականը Նորվեգիայում կայանալիք առաջիկա օլիմպիադային, բացի հաղթանակից, այլ նպատակ չունի, լրագրողներին ասաց հայկական հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանը։
Հայաստանի շախմատի հավաքականն առաջիկա օլիմպիադային միայն հաղթանակի է տրամադրված

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականը Նորվեգիայում կայանալիք առաջիկա օլիմպիադային, բացի հաղթանակից, այլ նպատակ չունի, լրագրողներին ասաց հայկական հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանը։

Շախմատի 41-րդ օլիմպիադան կանցկացվի նորվեգական Տրոմսյո քաղաքում 2014 թվականի օգոստոսի 1-ից 14-ը։ Հայաստանի շախմատի հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն է։

«Սպասելիքները նույնն են։ Հաղթանակից բացի, այլ նպատակ չունենք։ Մենք պետք է պայքարենք հաղթանակի համար»,– ասաց Արոնյանը։

Նրա խոսքով` օլիմպիադան Նորվեգիայում անցկացնելու փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկին իր լեռնային ռելիեֆով նման է Հայաստանին։

Արոնյանը նշեց, որ հայրենիք է ժամանել երեք բարդ մրցախաղից հետո և տասն օրվա ընթացքում կփորձի ուժերը վերականգնել օլիմպիադային պատրաստվելու համար։

 - рис.1Մամուլի ասուլիսին ներկա էր նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Նա նշեց, որ Նորվեգիայում երկար են սպասել օլիմպիադայի անցկացմանը։ Այնուհանդերձ նորվեգական հավաքականի հավակնություններն ավելի համեստ են, քան Հայաստանի հավաքականինը։ «Մենք պետք է բարելավենք մեր ցուցանիշները Հայաստանի հավաքականի հետ մրցապայքարում։ Վերջին անգամ մենք պարտվել ենք 4։0 հաշվով»,– ասաց Կարլսենը։

Նրա խոսքով` այն, թե ինչպես են վերաբերվում շախմատին Հայաստանում, հիացմունքի է արժանի և պետք է օրինակ հանդիսանա աշխարհի համար։

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի և Ակրոնիս ընկերության հրավերով։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական և հոգևոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։ -0-