ԱԱ խմբից պորտուգալացիների դուրս գալը քիչ իրական է, սակայն ամեն ինչ կարող պատահել. Ռոնալդու
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի համար շատ դժվար կլինի անցնել Բրազիլիայում աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, սակայն ինչ ասես կարող է տեղի ունենալ, հայտարարեց պորտուգալացիների աստղային խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկու խաղից հետո G խմբի առաջատարներն են ԱՄՆ-ն և Գերմանիան, որոնք հավաքել են չորսական միավոր։ Պորտուգալիայի և Գանայի հավաքականները, որոնք խմբային եզրափակիչ փուլում կխաղան միմյանց հետ, ունեն չորսական միավոր։
«Շատ դժվար կլինի դուրս գալ խմբից, դա գործնականում իրական չէ։ Սակայն ինչ ասես կարող է պատահել։ Հաջորդ խաղում պետք է հասնենք դրական արդյունքի», - Ռոնալդուին մեջբերում է esportes.terra.com-ը։
«Մարդիկ ասում էին, որ մենք չեմպիո՞ն կդառնանք։ Դա ֆանտաստիկա է։ Մենք խաղացողներ ենք, գիտենք, որ կան մեզանից ուժեղ թիմեր, որոնք տիտղոսին ավելի են արժանի», - նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։--0--