ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պետք է ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնություններում աշխատելու հնարավորություն ընձեռի կին մրցավարներին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է բրազիլացի հայտնի կին–ֆուտբոլիստ Մարթան։
Կին–մրցավարները սպասարկել են տղամարդկանց թիմերի խաղերն Անգլիայի և Գերմանիայի դիվիզիոն առաջնություններում որպես գլխավոր մրցավարի օգնականներ, բայց երբեք չեն ներգրավվել միջազգային մրցաշարերում։
«Բազմաթիվ այլ մրցաշարներում կին–մրցավարներ աշխատել են, և երբեք որևէ դժգոհություն չի եղել,– Մարտայի խոսքն է մեջբերում Ֆրանս Պրես գործակալությունը։ – Նրանք միշտ շատ լավ են աշխատել։ Հուսով եմ` հաջորդ աշխարհի առաջնությանը ՖԻՖԱ–ն լավ կմտածի և կին–մրցավարներին հնարավորություն կտա»։
Մարթան կողմ է նաև պորտուգալուհի Հելենա Կոստայի նշանակմանը Ֆրանսիայի առաջնության` նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կլերմոն» տղամարդկանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն
«Եթե կինը բավականին ձեռնահաս է, նշանակություն չունի` տղամարդկանց թիմում է աշխատում, թե կանանց։ Կոստայի աշխատանքի արդյունքների մասին պետք է դատել թիմի արդյունքներով, այլ ոչ թե նրա սեռով։ Հույս ունեմ, որ մյուս կանանց նույնպես հնարավորություն կստանան աշխատել տղամարդկանց ակումբներում, այլ որ միայն նա։ Բազմաթիվ կանայք շատ բան գիտեն ֆուտբոլի մասին, և ոչ թե միայն ֆուտբոլիստների»,– ավելացրել է Մարթան։ -0-