ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 12–ին Բրազիլիայում մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնության մոտ երեք միլիոն տոմս է վաճառվել այս պահին, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի հաղորդագրությանը։
Վաճառքում առկա 3.1 միլիոն տոմսի համար ավելի քան 11 միլիոն հայտ է ներկայացվել։ Վաճառված տոմսերի ճշգրիտ թիվն է` 2 961 911, որոնցից 2.2 միլիոնը հասարակայնության շրջանում տարածվել է ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքով։
Տոմսերի մոտ 60 տոկոսը (1,36 միլիոն) գնել են Բրազիլիայի քաղաքացիները, ամերիկացիները (196,8 հազար), արգենտինացիները (61 հազար), գերմանացիները (58.8 հազար) և անգլիացիները (57.9 հազար)։ Այժմի միայն 64 խաղից 27–ի տոմս է հնարավոր գնել, բացման խաղի, կիսաեզրափակիչի ու եզրափակիչի տոմսերը գնվել են ամբողջությամբ։
Աշխարհի առաջնությունը կանցնի հունիսի 12–-ից հուլիսի 13–ը։ -0-