ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեքերական գրասենյակները Հայաստան–ԱՄԷ խաղում նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին։ Ընկերական հանդիպումը կկայանա երեքշաբթի Երևանի ժամանակով 21։00–ին, Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում։
Խաղը կհեռարձակի Արմենիա TV հեռուստաալիքը։
Այսպես, Williamhill հայտնի բուքմեքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի տոկոսադրույքներ է ընդունում 2.25 գործակցով, ոչ–ոքիին` 3.10, իսկ արաբական թիմի հաղթանակին` 3.40։
"bwin" բուքմեքերական միջազգային գրասենյակի փորձագետները նաև բավականին բարձր են գնահատում հայկական թիմի հնարավորությունները` 2.05։ Ոչ–ոքին գնահատվում է 3.20 գործակցով, արաբների հաղթանակը` 3.60։
Հայ բուքմեքերները նույնպես հավատում են իրենց թիմի հաղթանակին։ Այսպես, հայերի հաղթանակը գնահատվել է 2.25, ոչ–ոքին` 3.20, ՄԱԷ հաղթանակը` 2.87։
ԱՄԷ–ի հավաքականի հետ խաղից բացի, հայ ֆուտբոլիստները տասն օրերի ընթացքում ևս երկու ընկերական խաղ կանցկացնեն` մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոնում Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնցում` Գերմանիայի հավաքականի հետ:
Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-