ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել է Ֆրանսիայի հավաքականի կազմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի կունենա հունիս–հուլիսին Բրազիլիայում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին, հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը որոշել է 23 հիմնական խաղացողներին և ևս յոթ ֆուտբոլիստի ներառել է ռեզերվային ցուցակում։
Ամբողջական կազմն ունի հետևյալ տեսքը`
Դարպասապահներ` Յուգո Լյորիս («Թոթենհեմ», Անգլիա), Սթիվ Մանդանդա («Օլիմպիկ»), Միքայել Լանդրո («Բաստիա»), պաշտպաններ` Մատիե Դեբյուշի («Նյուքասլ», Անգլիա), Լյուկա Դինյե («Պարի Սեն–Ժերմեն»), Պատրիաս Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Լորան Կոսելնի («Արսենալ», Անգլիա), Էլյակիմ Մանգալա («Պորտու», Պորտուգալիա), Բակարի Սանյա («Արսենալ», Անգլիա), Մամադու Սախո («Լիվերպուլ», Անգլիա), Ռաֆայել Վարան («Ռեալ», Մադրիդ, Իսպանիա)։ Կիսապաշտպաններն են Յոան Կաբայը («ՊՍԺ»), Կլեման Գրենյեն («Լիոն»,), Բլեզ Մատյուիդին («ՊՍԺ»), Ռիո Մավուբան («Լիլ»), Պոլ Պոգբան («Յուվենտուս», Իտալիա), Մուսա Սիսոկոն («Նյուքասթլ», Անգլիա), Մատիե Վալբուենան («Օլիմպիկ»)։
Հարձակվողներն են Քարիմ Բենզեման («Ռեալ», Մադրիդ, Իսպանիա), Օլիվիե Ժիրուն («Արսենալ», Անգլիա), Անտուան Գրիզմանը («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա), Լոիկ Ռեմին («Նյուքասլ», Անգլիա), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա», Գերմանիա)։
Պահեստայինների ցուցակում են ընդգրկվել Ստեֆան Ռուֆիեն («Մոնակո»), Լոիկ Պերենը («Սենթ–Էտյեն»), Մաքսիմ Գոնալոնը («Լիոն»), Մորգան Շնեդերլենը («Սաութհեմփթոն», Անգլիա), Բենուա Տրեմուլինան («Դինամո», Կիև), Ալեքսանդր Լակազետը («Լիոն»), Ռեմի Կաբելան («Մոնպելիե»)։ Ֆրանսիայի հավաքականը առաջնությունում հանդես կգա Е խմբում և ուժերը կչափի Շվեյցարիայի, Էկվադորի և Հոնդուրասի հավաքականների հետ։–0–