ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի Մարիա Շարապովան Թենիսի կանանց ասոցիացիայում (WTA) բարձրացրել է յոթերորդ հորիզոնական` Մադրիդում կայացած խոշոր մրցաշարի ժամանակ տիտղոս նվաճելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով WTA–ի պաշտոնական կայքին։
Շարապովան կիրակի Մադրիդում կայացած վճռորոշ մենամարտի ժամանակ 1:6, 6:2, 6:3 հաշվով պարտության մատնելով Սիմոնա Հալեփին` երկու հորիզոնականով առաջ է եկել և յոթերորդ հորիզոնականից դուրս է մղել սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչին։
Վարկանիշային աղյուսակում առաջատարն է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երկրորդ տեղում է չինացի թենիսիստուհի Լի Նան, երրորդը լեհ Ագնեշկա Ռադվանսկայան է։
WTA–ի վարկանիշային աղյուսակ, մայիսի 12–ի տարբերակ`
1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 11590 միավոր
2 (2). Լի Նա (Չինաստան) – 7475
3 (3). Ագնեշկա Ռադվանսկայա (Լեհաստան) –– 6290
4 (4). Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) – 5361
5 (5). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 5340
6 (6). Պետրա Կվիտովան (Չեխիա) – 4605
7 (9). Մարիա Շարապովա (ՌԴ) – 4261
8 (7). Ելենա Յանկովիչ (Սերբիա) – 4130
9 (8). Անգելկա Կերբեր (Գերմանիա) – 3770
10 (10). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) – 3760...
24 (22). Եկատերինա Մակարովա (ՌԴ) – 2000...
25 (26). Անաստասիա Պավլյուչենկովա (ՌԴ) – 1915...
29 (28). Սվետլանա Կուզնեցովա (ՌԴ) – 1647...
33 (33). Ելենա Վեսնինա (ՌԴ) – 1450...
41 (35). Մարիա Կիրիլենկո (ՌԴ) – 1312...
85 (86). Ալիսա Կլեյբանովա (ՌԴ) – 711։–0–