ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հանդես եկող Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կազմը հրապարակվել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) պաշտոնական կայքում։
«Միլան» ակումբի կիսապաշտպան Կական չի ընդգրկվել 23 խաղացողների ցանկում, որոնց ընտրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Առաջնությունից դուրս են մնացել նաև 2002 թ.–ի աշխարհի առաջնության չեմպիոն «Ատլետիկո Մինեիրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոն և «Միլանի» հարձակվող Ռոբինյոն։
Բրազիլիայի հավաքականի ամբողջական կազմն ունի հետևյալ տեսքը`
Դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Տորոնտո», Կանադա), Ջեֆերսոն («Բոտաֆոգո»), Վիկտոր («Ատլետիկո Մինեյրո»), պաշտպաններ` Դանի Ալվես («Բարսելոնա», Իսպանիա), Մայկոն («Ռոմա», Իտալիա), Մարսելո («Ռեալ», Մադրիդ, Իսպանիա), Մաքսվել, Տիագո Սիլվա (երկուսն էլ «ՓՍԺ»–ից, Ֆրանսիա), Դավիդ Լուիս («Չելսի», Անգլիա), Դանտե («Բավարիա»), Էնրիկե («Նապոլի», Իտալիա)։
Կիսապաշտպաններ` Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Էռնանես («Ինտեր», Իտալիա), Պաուլինյո («Թոթենհեմ», Անգլիա), Ռամիրես, Օսկար, Վիլիան (երեքն էլ «Չելսիից», Անգլիա), Ֆեռնանդինյո («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)։
Հարձակվողներ` Նեյմար («Բարսելոնա»), Խալկ («Զենիթ», ՌԴ), Ֆրեդ («Ֆլումինենսե»), Ժո («Ատլետիկո Մինեյրո»), Բեռնարդ («Շախտյոր», Ուկրաինա)։
Բրազիլիայի հավաքականը հունիսի 12–ից հուլիսի 13–ը կայանալիք առաջնության խմբային փուլում ուժերը կչափի Խորվաթիայի, Մեքսիկայի և Կամերունի հավաքականների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–