ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2013-2014 թթ. խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 7–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։
Եզրափակչում ուժերը կչափեն Կապանի «Գանձասարը» և Երևանի «Փյունիկը»:
«Փյունիկ» ակումբը հայկական ամենատիտղոսավոր ակումբներից մեկն է։ Ակումբը Հայաստանի 13–ակի չեմպիոնն է, երկրի վեցակի գավաթակիր է և ութակի սուպերգավաթակիր։
«Գանձասարի» ձեռքբերումներն ավելի համեստ են։ Ակումբը Հայաստանի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր է։–0–