ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել Ղազախստանի Ակտաու քաղաքում պատանիների շրջանում անցկացված Կիոկուշինկայ կարատե–դոյի աշխարհի առաջնությունում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ԼՂՀ մայրաքաղաքից։
Արցախի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի Կիոկուշինկայ կարատե–դո մարզաձևի խմբի սաներ Արման Սարգսյանը 14–15 տարեկան տարիքային խմբում (55 կգ քաշային կարգ) և Գոռ Ադամյանը 16–17 տարեկան տարիքային խումբ (60 կգ քաշային կարգ) երկրորդ տեղն են զբաղեցրել և արժանացել են արծաթե մեդալների։
Մեկ այլ ղարաբաղցի մարզիկ` Գառնիկ Ադամյանն արժանացել է «կամքի ուժ» մրցանակի։
Ակտաու քաղաքում անցկացված Կիոկուշինկայ կարատե–դոյի աշխարհի առաջնությանը մասնակցել է 150 մարզիկ աշխարհի մոտ 40 երկրից։–0–