+21
Եղանակը Երևանում
Հայ

Անանդի անհանգստությունը պահպանում է ինտրիգը հավակնորդների շախմատի մրցաշարում. փորձագետ

15:57
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հավակնորդների մրցաշարում վստահորեն առաջատարի դիրքը զբաղեցնող Վիշվանաթան Անանդը եզրագծում առաջին անգամ սկսեց նյարդայնանալ, ինչը պահպանում է Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարի ինտրիգը, «Р-Спорт» գործակալությանն ասել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սերգեյ Սմագինը։

Աշխարհի նախկին չեմպիոն Անանդը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ մեկ միավորով առաջ է անցնում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանից, մեկուկես միավորով` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից և ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովից։ Մրցաշարի հաղթողը շախմատի թագի համար ուժերը կչափի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ 

«Անանդին դեռ վաղ է շնորհավորել հաղթանակի կապակցությամբ»,– հեռախոսով ասել է Սմագինը։ «Ինձ թվաց, որ երեկվա հանդիպման ժամանակ նա առաջին անգամ նյարդայնացավ։ Նրա մոտ ամեն ինչ հիանալի էր ստացվում մինչև այն պահը, երբ նրան հաջողության համար մնում էր միայն ձեռք մեկնել։ Եվ Վիշին սկսեց անհանգստանալ»։

Հինգշաբթի Անանդը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս շախմատիստ Դմիտրի Անդրեյկինի հետ։ «Անանդը նախկինի պես լավ և վստահ է խաղում, սակայն միայն նյարդերն էին պատճառը, որ մինչև վերջ չտարավ իր հաղթանակը Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ։ Եվ չեմ կարծում, որ վաղը Սերգեյ Կարյակինի հետ հանդիպումը նրա համար հեշտ կընթանա։ Եթե նա վաղը ոչ–ոքի խաղա, ապա ամեն ինչ որոշված կլինի։ Սակայն ոչ–ոքի դեռ պետք է խաղալ», – նշել է Սմագինը։

Փորձագետի կարծիքով` 12–րդ տուրի մենամարտում Անանդը «հասկանում էր, որ նրա  դիրքերն ավելի լավն են, և մի քանի տարբերակներ տանում են հսկայական գերակշռության։ Եվ հանկարծ նրա մոտ առաջին անգամ, հնարավոր է, փակվեց միտքը։ «Իսկ միգուցե ես ինչ–որ բան բա՞ց կթողնեմ կամ կհոգնեմ, կամ էլ կսխալվեմ», –շարունակել է Սմագինը։ «Եվ նա գնաց քայլերի կրկնության` համաձայնվելով ոչ–ոքի արդյունքի, թեև եթե շարունակեր հանդիպումը, ապա, ամենայն հավանականությամբ, կհաղթեր։ Եվ մամուլի ասուլիսի ժամանակ Վիշին խոստովանեց, որ վախենում էր սխալվել»։

«Ի դեպ, եթե հիշենք Լոնդոնում կայացած հավակնորդների նախկին մրցաշարը, ապա բոլոր նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան հենց վերջին երկու տուրում», – եզրափակել է գրոսմայստերը` հիշեցնելով, որ այն ժամանակ հաղթանակի շանսերը կորցրած ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը սկզբից պարտության մատնեց առաջատար Կառլսենին, հնարավորություն նվիրելով Վլադիմիր Կրամնիկին, իսկ հետո հաղթեց նաև ռուսաստանցուն, որին ձեռնտու էր ոչ–ոքին։–0–


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն