ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 250 միլիարդ ռուբլի է անհրաժեշտ` մինչև 2020թ. ռուսական ֆուտբոլի հիմնական ռազմավարական նպատակներին հասնելու համար, ասվում է «Ռուսաստանի Ֆեդերացիայում ֆուտբոլի զարգացման ռազմավարության մինչև 2020թ.» փաստաթղթի վերջին տարբերակում, որը ստացվել է «Р-Спорт»-ին։
Փաստաթղթի կազմման ժամանակ անհրաժեշտ ծախսերի հաշվարկներ են կատարվել մի քանի հիմնական ուղղություններով` ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծում զանգվածային, այդ թվում` մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար, ֆուտբոլային ինդուստրիայի համար կադրերի պատրաստում, կրթական և գիտա-մեթոդական նախածերի իրականացում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։--0--